Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին աջակցության խոսքեր է հայտնել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, որը 6-րդ տուրի «Վիլյառեալի» հետ խաղում (1:5) աջ ծնկատակի ջլի պատռվածք է ստացել:
«Ուզում եմ ասել, որ շատ եմ ցավում, որ վնասվածք է ստացել այնպիսի նշանակալից ֆուտբոլիստ, ինչպիսին Տեր Շտեգենն է, որն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է։ Հուսով եմ, որ նա կկարողանա որքան հնարավոր է շուտ ապաքինվել:
Ծանրաբեռնված օրացո՞ւյցը. Այս պահին մենք քիչ բան կարող ենք անել։ Ինչպես ավելի վաղ ասացի, այս մրցաշրջանի օրացույցը չի փոխվի: Բայց թող ֆուտբոլային աշխարհը գոնե մտածի այս մասին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։