Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աջակցել է «Բարսելոնայի» առաջին համար Մարկ-Անդրե տեր Շտեգենին, որը ծնկի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:
«Ցավում եմ վնասվածքիդ համար: Շատ ցավալի էր տեսնել, որ դու այդպես ես լքում խաղադաշտը։ Հուսով եմ, որ շուտով կվերադառնաս, և մենք նորից քեզ կտեսնենք դարպասում»,- գրել է Կուրտուան սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի 32-ամյա դարպասապահը ծանր վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ արտագնա խաղի (1:5) առաջին խաղակեսում: Վնասվածքից հետո գերմանացուն պատգարակով դուրս են բերել խաղադաշտից և նրա փոխարեն հանդիպումը շարունակել է Ինիակի Պենյան։