Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կոպիտ է արձագանքել «Էսպանյոլի» հետ հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոյից ստացած զգուշացմանը, սակայն չի պատժվի այդ կապակցությամբ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեն (CTA) բողոք չի ներկայացնի, քանի որ մրցավարը չի լսել Ջուդի խոսքերը։ Կոմիտեն կարծում է, որ դրվագը բողոքարկելու կարիք չկա, քանի որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի խոսքերը հրապարակային հայտարարություն չեն։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Լա Լիգայի 6-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղի (4:1) երկրորդ խաղակեսում։ 81-րդ րոպեին մադրիդյան ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը դեղին քարտ ստացավ Խոսե Գրագերայի հետ բախումից հետո՝ դժգոհ մնալով մրցավարի որոշումից անգլիացին բացականչեց «դու կեղտի կտոր ես»։