Սաուդյան Արաբիայի 4-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ալ Իթիֆաքին»:
Հյուրերի կազմում 33-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը: Այսպիսով, պորտուգալացին խփեց իր կարիերայի 902-րդ գոլը։
«Թիմային հրաշալի աշխատանք: Այսօր երեկոյան անչափ կարևոր հաղթանակ տարանք: Սա մեր երկրպագուների համար էր»,- գրել է Ռոնալդուն սոց․ կայքերում:
«Ալ Նասրը» 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: