Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին կարծում է, որ ներկայիս կազմն ավելի ուժեղ է, քան այն կազմը, որին անվանում էին «Գալակտիկոս»:
«Այս թիմն ավելի լավն է, քան «Գալակտիկոսը»: Նրանք ունեն շատ լավ և երիտասարդ ֆուտբոլիստներ։ Նրանք պատրաստվում են նշել նոր դարաշրջան
«Գալակտիկոսը» շատ անձեռնմխելի ֆուտբոլիստներ ուներ, ովքեր միշտ պետք է խաղային:
Իսկ հիմա Անչելոտին կարող է լավագույն որոշումները կայացնել թիմի համար։ Որոշ խաղերում նա կարող է օգտագործել 4-3-3, իսկ որոշ խաղերում՝ 4-4-2 սխեմա: Անչելոտին խելացի մարզիչ է»,- մեջբերում է Գուտիին AS-ը։
























































