Իսպանիայում դատարանի որոշմամբ 60 հազար եվրո տուգանք է սահմանվել մի երկրպագուի նկատմամբ, ով համացանցում ռասիստական վիրավորանքներ էր հասցրել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին հասցեին։
Հայտնի է, որ երկրպագուն ռասիստական արտահայտություններ էր արել X սոցիալական ցանցում: Բացի տուգանքից, երկրպագուին 2 տարով արգելվել է մուտք գործել Իսպանիայի բոլոր մարզադաշտեր:
Ամռանն Իսպանիայում առաջին անգամ դատարանի վճիռ էր կայացվել մարզադաշտում տեղի ունեցած ռասիզմի դեպքի համար:
Վինիսիուսի հանդեպ վիրավորանքների համար 8 ամսվա ազատազրկման են դատապարտվել «Վալենսիայի» երեք երկրպագուներ:
























































