«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին անգլիական ակումբի հետ պայմանագիրն ավարտելուց հետո խոսել է իր ծրագրերի մասին։
«Ես ևս երեք տարի ունեմ «Մանչեսթեր Սիթիում», և երբ ստորագրեմ պայմանագիրը, չեմ մտածի այլ թիմերի մասին և այլևս ոչինչ չունեմ ասելու», — Ռոդրիի խոսքերն է մեջբերում իտալացի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի ֆուտբոլիստն ապագայում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Հիշեցնենք, որ Ռոդրին Մադրիդի «Ատլետիկոյի» սան է։
Կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Այս պահին ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։