«Բարսելոնայի» լեգենդ և նախկին գլխավոր մարզիչ Չավին դժգոհ է կատալոնական ակումբի գործողություններից, հայտնում է AS-ը։
Չավին և նրա ընտանիքը կարծում են, որ կատալոնական ակումբը արշավ է վարում իրենց վարկաբեկելու համար: Օրինակ՝ Չավիին դուր չեն եկել կիսապաշտպան Պեդրիի վերջին խոսքերը։ Ֆուտբոլիստն ասաց, որ նոր մարզչական շտաբով թիմը ֆիզիկապես ավելի լավ է աշխատում, ուստի հանդիպումների ժամանակ թիմը չի կանգանում 70-րդ րոպեից հետո։
Նշվում է, որ Չավին այս կարծիքը համարում է անարդար՝ ելնելով իր օրոք գրանցված ֆիզիկական ցուցանիշներից։ Երիտասարդ մասնագետը դժգոհ է նաև ակումբից ստացվող այլ հաղորդագրություններից։