Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է «Ատլետիկոյի» երկրպագուների հակասական վերաբերմունքի մասին։
««Ատլետիկոյի» երկրպագուները հատեցին սահմանը՝ լցոնված առնետներ նետելով իմ վրա։ Ես հասկանում եմ նրանց զայրույթը, քանի որ ես հիմա պաշտպանում եմ նրանց սկզբունքային մրցակցի գույները, բայց նրանք չափն անցան»,- փաստագրական ֆիլմում ասել է Կուրտուան։
Մադրիդի «Ռեալի» դարպասապահը մադրիդյան մյուս ակումբի՝ «Ատլետիկոյի» կազմում հանդես է եկել 2011-ից 2014 թվականներին։