Սաուդյան Արաբիայի առաջնության շրջանակում «Ալ Նասրը» տանը ոչ-ոքի խաղաց «Ալ Ահլիի» հետ` 1:1:
57-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն: Խաղավերջում «Ալ Ահլիի» խաղացող Բասամ Ալ Հուլայջին աչքի ընկավ ինքնագոլով:
«Ալ Նասրը» 5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Ալ Ահլին» 4 միավորով 9-րդ տեղում է:
«Ալ Նասրի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով հանդիպման մեկնարկից առաջ կարիերայում 900 գոլ խփելու կապակցությամբ հատուկ խաղաշապիկ ստացավ արաբական ակումբի կողմից: