«Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Ֆոնտը սուր քննադատության է ենթարկել կատալոնական ակումբի ներկայիս ղեկավար Ժոան Լապորտային և նրա աշխատակազմին։
«Երեք տարի պաշտոնավարում է, երեք մարզական տնօրեն, երեք գլխավոր մարզիչ է փոխվել, 30 նորեկ, որոնցից միայն ութ ֆուտբոլիստն են մնացել հայտացուցակում:
Հաղորդվում էր, որ մենք Գյունդողանին բաց ենք թողել մարզական նկատառումներով։
Ինչո՞ւ եք խաբում մարդկանց: Հաղորդվում էր, որ մենք կարող ենք պայմանագիր կնքել Նիկո Ուիլյամսի հետ, իսկ հետո ասացին՝ որ այլ ակումբների ֆուտբոլիստները չեն քննարկվում»,- ասել է Ֆոնտը sport.es-ին տված հարցազրույցում։