Արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթիից» «Ատլետիկո» այս պահի դրությամբ ամենաթանկարժեք տրանսֆերն է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի տեղափոխության համար մադրիդյան ակումբը վճարել է 75 մլն եվրո (հնարավոր բոնուսները չհաշված)։
Երկրորդ տեղում այդ ցուցանիշով Դոմինիկ Սոլանկեի տրանսֆերն է «Բորնմուտից» «Տոտենհեմ»՝ 64,3 մլն եվրո։ Այս տրանսֆերն ամենաթանկարժեքն է լոնդոնյան ակումբի պատմության մեջ։
Լավագույն եռյակը եզրափակում է պաշտպան Լենի Յորոյի տեղափոխությունը «Լիլից» «Մանչեսթեր Յունայթեդ» 62 մլն եվրոյի դիմաց։
Լավագույն հնգյակում են պորտուգալացի Պեդրու Նետուի տեղափոխությունը «Վուվերհեմփթոնից» «Չելսի», և ֆրանսիացի Մուսա Դիաբիի տրանսֆերը «Աստոն Վիլայից» «Ալ Իթիհադ»։ Երկու գործարքների արժեքները գնահատվում են 60-ական մլն եվրո։
Ամենաթանկարժեք մյուս տրանսֆերները․
Ժոաու Նևեշ / «Բենֆիկայից»՝ ՊՍԺ — 59,9 մլն եվրո
Ամադու Օնանա / «Էվերտոնից»՝ «Աստոն Վիլա» — 59,3 մլն եվրո
Դանի Օլմո / «Լայպցիգից»՝ «Բարսելոնա» — 55 մլն եվրո
Մայքլ Օլիսե / «Քրիսթալ Փելասից»՝ «Բավարիա» — 53 մլն եվրո
Դուգլաս Լուիս / «Աստոն Վիլայից»՝ «Յուվենտուս» — 51,5 մլն եվրո
Ժոաու Պալինյա / «Ֆուլհեմից»՝ «Բավարիա» — 51 մլն եվրո
Դեսիրե Դուե / «Ռենից»՝ ՊՍԺ — 50 մլն եվրո