ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է Ֆոլ Չեսս Կլասիկ միջազգային մրցաշարը, որն անցկացվել է երկու ենթախմբով:Գլխավոր A խմբում հանդես էին գալիս Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը և ԱՄՆ ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:
B մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը:
Մրցաշարերն անցկացվել է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով: Բոլոր մասնակիցները գրոսմայստերներ էին:
A մրցաշարի հաղթող է դարձել Ռեյ Ռոբսոնը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Վարուժան Հակոբյանը 5 միավորով կիսել է 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հակոբյանը գրավել է 4-րդ հորիզոնականը:
Հրանտ Մելքումյանը 4.5 միավորով գրավել է 5-րդ հորիզոնականը:
B մրցաշարում 6.5 միավորով հաղթող է դարձել Քուեսադա Պերես Յասերը: Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 5.5-ական միավոր և կիսել են 2-4-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պետրոսյանը գրավել է 2-րդ, Հակոբյանը՝ 3-րդ հորիզոնականը: Ավետիք Գրիգորյանը 4 միավորով գրավել է 7-րդ հորիզոնականը: