«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում այսօր Աթենքում պարտվեց ԱԵԿ-ին նվազագույն հաշվով, բայց հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։
«Նոայի» մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆ փուլում կլինի Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ» ակումբը, որն այսօր արտագնա հաղթանակ տարավ Ջենարո Գատուզոյի «Հայդուկի» նկատմամբ՝ 1-0 հաշվով։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով։
Նշենք, որ փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 22-ին, պատասխան խաղերը՝ 29-ին։
«Նոան» առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ։