«Մայնցի» գերմանացի վինգեր Բրայան Գրուդան միացել է Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Բրայթոնին»:
20-ամյա ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ Գրուդան «Մայնցի» ակադեմիայի սան է:
«Բրայթոնը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 30 միլիոն եվրո։
«Ճայերի» նորեկը խաղում է աջ վինգերի դիրքում: Այնուամենայնիվ, Գերմանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը կարող է խաղալ նաև կենտրոնական հարձակվողի դիրքում։
























































