«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Կադիսիան։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատարյան ակումբը մոտ է Դիբալայի հետ երեք տարվա պայմանագիր կնքելուն։ Աշխատավարձն ու պայմանագրի պայմաններն արդեն համաձայնեցված են։
Միևնույն ժամանակ, «Ռոմայի» և «Ալ-Կադիսիայի» միջև բանակցությունները շարունակվում են, քանի որ 12 միլիոն եվրոյի հրաժարագնի կետն այլևս չի գործում:
Պաուլո Դիբալայի պայմանագիրը հռոմեացիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
























































