Մյունխենի «Բավարիայի» և Մարոկկոյի հավաքականի 26-ամյա պաշտպան Նուսայր Մազրաուին կարող է դառնալ «Վեսթ Հեմի» խաղացող, հայտնում է The Athletic առցանց հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբները նախնական համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել ֆուտբոլիստով, սակայն «Վեսթ Հեմը» առաջատար է պաշտպանին ձեռք բերելու համար պայքարում: Ֆուտբոլիստի «կարմիր սատանաներ» տեղափոխվելու համար կպահանջվի Աարոն Վան-Բիսակայի հեռանալը:
Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: