Կազանի «Ռուբինի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն մկանային վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնել է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան:
Նոր վնասվածքը կարող է խանգարել Իվուին միանալ Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումներում։
Նշենք, որ առողջական խնդիրների պատճառով կիսապաշտպանն արդեն բաց էր թողել ազգային թիմի այս տարվա երեք ընկերական խաղերը: Նրա ապաքինման ստույգ ժամկետները դեռևս անհայտ են:
Իվուն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման։




























































