«Մալյորկայի» և «Անժեի» նախկին կիսապաշտպան Աբդուոլ Կամարան խոսել է բրազիլացի կիսապաշտպան Նեյմարի դեմ խաղալու մասին։
«Նեյմարը լավագույն խաղացողն է, ում դեմ խաղացել եմ, մենք զգում էինք, որ նա ջանք չէր գործադրում: Հանդերձարանում բոլորն ասում էին. «Սա թոփ 3՞ն է»: Նա այլ մակարդակի վրա էր, մենք զգում էինք, որ երեխաներ են նայում նրան: Հանդիպման վերջում մտածեցի. «Կվճարեի նրա դեմ նորից խաղալու համար»,- Կամարայի խոսքերն է մեջբերում r/soccer-ը։
Նեյմարը ներկայում հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջնությունում՝ «Ալ-Հիլալի» կազմում։ Նախորդ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 5 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Ալ-Հիլալի» հետ բրազիլացին դարձավ երկրի չեմպիոն՝ 96 միավորով զբաղեցնելով առաջին տեղը։