«Բավարիան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր առաջարկները 24-ամյա կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» հոլանդացի ֆուտբոլիստի համար մյունխենյան ակումբին առաջարկել են 40 միլիոն եվրոյից պակաս: Իր հերթին, մյունխենյան ակումբը պատրաստ է բաժանվել դե Լիխտից միայն այն դեպքում, եթե առաջարկ ստացվի 50 միլիոն եվրոյի չափով՝ գումարած բոնուսները:
Դե Լիխտը «Բավարիա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 73 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո: