Դորտմունդի «Բորուսիան» կապ է հաստատել «Մանչեսթեր Սիթիի» հետ թիմի բրազիլացի աջ պաշտպան Յան Կոուտուի տրանսֆերի հարցով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբի ղեկավարները մտադիր չեն վճարել «Մանչեսթեր Սիթիի» հետ Կոուտուի պայմանագրում նշված 40 միլիոն եվրո փոխհատուցման գումարը և բանակցում են խաղացողին մատչելի գնով ձեռք բերելու շուրջ։ Ինքը՝ Կոուտուն, դեմ չէ Գերմանիա տեղափոխությանը։
22-ամյա Յան Կոուտուն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2020 թվականի ամռանը։ Նա դեռ իր նորամուտը չի նշել անգլիական թիմի կազմում։ Բրազիլացին վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է իսպանական «Ժիրոնայում», որտեղ ընդհանուր առմամբ անցկացրել է 95 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Կոուտուի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt ինտերնետային պորտալի տրամադրած տվյալների համաձայն՝ պաշտպանի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։
























































