Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Մարսելից» կտեղափոխվի «Ալ-Կադիսիա»։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 35-ամյա հարձակվողը սաուդյան ակումբի հետ երկու տարվա պայմանագիր կկնքի։
«Մարսելը» բանակցություններ է վարում «Ալ-Կադիսիայի» հետ տրանսֆերի արժեքի և պայմանների շուրջ:
Նախորդ մրցաշրջանում Օբամեյանգը «Մարսելի» կազմում անցկացրել է 34 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Բացի այդ, հարձակվողը 10 գոլով դարձել է Եվրոպա լիգայի վերջին մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Հիշեցնենք, որ «Ալ-Կադիսիայի» կազմը համալրել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը։ Նա ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։