Լիոնել Սկալոնին Լիոնել Մեսսիին անվանել է պատմության մեծագույն ֆուտբոլիստ։
Արգենտինայի հավաքականի ավագը վնասվածքի պատճառով փոխարինվել է Կոլումբիայի հետ Ամերիկայի գավաթի եզրափակչի 66-րդ րոպեին։
«Լեոն պատմության մեծագույն ֆուտբոլիստն է։ Նա երբեք չի ցանկանում հեռանալ խաղադաշտից։ Նրա կոճն այտուցվել էր, բայց նա ցանկանում էր շարունակել խաղալ։
Ուզում եմ հենց այսպիսի խաղացողներ ունենալ։ Նա ցանկանում է խաղալ ոչ թե նրա համար, որ եսասեր է, այլ այն պատճառով, որ չի ցանկանում լքել թիմակիցներին․.. Նա ծնվել է խաղադաշտում գտնվելու համար»,- ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը։