Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ նույն հավաքականի ներկայացուցիչները ճանաչվել են մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ և լավագույն երիտասարդ խաղացող, հայտնում է Squawka Football տելեգրամյան ալիքը։ Եվրո 2024-ի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռոդրին, լավագույն երիտասարդ խաղացող՝ Լամին Յամալը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպել են Իսպանիայի և Անգլիայի հավաքականները, կայացել է նախօրեին՝ հուլիսի 14-ին, Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում և ավարտվել իսպանացիների՝ 2:1 հաշվով հաղթանակով:
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը պատմության մեջ ռեկորդային 4-րդ անգամ դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։