Մայամիի (ԱՄՆ, Ֆլորիդա) «Հարդ Ռոք» մարզադաշտում տեղի է ունենում Ամերիկայի գավաթի 2024 թվականի գավաթի եզրափակիչ հանդիպումը Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականների միջև։
Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին փոխարինվել է խաղի 65-րդ րոպեին Կոլումբիայի հավաքականի խաղացող Լուիս Դիասի հետ բախման հետևանքով վնասվածք ստանալուց հետո և չի կարողացել զսպել արցունքները:
Որոշ ժամանակ անց համացանցում հայտնվել է Մեսսիի վնասված ոտքի լուսանկարը։ Կադրերում երևում է, որ արգենտինացու կոճն ուռել է:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է առանց խփած գոլերի՝ 0:0: Խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն Ամերիկայի գավաթի գործող հաղթողն է։
2021 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած եզրափակչում Արգենտինան Անխել դի Մարիայի գոլի շնորհիվ նվազագույն 1։0 հաշվով հաղթել է Բրազիլիային։
Մեսիին ավելի վաղ հայտարարել էր, որ Ամերիկայի այս գավաթը վերջինը կլինի իր կարիերայում: