Ուրուգվայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում Կանադայի հետ երրորդ տեղի համար խաղում հաղթելուց հետո խոսել է իր տարիքի և ապրումների մասին։
«Ինձ համար դժվար է: Որովհետև երբ մեծանում ես, ամեն ինչ այլ կերպ ես զգում, ավելի զգայուն ես դառնում։ Շատ ցավալի էր տեսնել, թե ինչպես են նրանց երեխաները (խմբ.- Կանադայի հավաքականի ֆուտբոլիստների) տխուր, քանի որ նրանք դուրս են մնում մրցաշարից»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Sport.es առցանց հրատարակությունը:
Նշենք՝ Սուարեսը ճանաչվել է այդ հանդիպման լավագույն խաղացող։ Հարձակվողն այս խաղում կարևոր գոլի հեղինակ է դարձել 90-րդ + 3-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից, և խաղը տեղափոխելով հետխաղյա 11-մետրանոցներ: Այստեղ ևս ուրուգվայցին խփել է հաղթական գնդակը:
Կանադայի նկատմամբ տարած հաղթանակը Ուրուգվայի հավաքականին թույլ տվեց պատմության մեջ 9-րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթի բրոնզե մեդալը։ Ուրուգվայցիները նաև 15 անգամ դարձել են մրցաշարի հաղթող, 6 անգամ էլ՝ արծաթե մեդալակիր: