Վրաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Զուրիկո Դավիթաշվիլին դարձել է «Սենտ Էտյենի» խաղացող, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող ակումբ է տեղափոխվել «Բորդոյից»։
«Սենտ Էտյենը» Դավիթաշվիլիի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
2023/2024 մրցաշրջանում 23-ամյա Զուրիկո Դավիթաշվիլին «Բորդոյի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը նաև օգնել է Վրաստանի հավաքականին դուրս գալ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 3 միլիոն եվրո։
Կիսապաշպանը Եվրո-2024-ում Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել է չորս հանդիպման։