«Ալ-Իթիֆաքի» գլխավոր մարզիչ և «Լիվերպուլի» նախկին հայտնի ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը համեմատել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։
«Ե՛վ Կրիշտիանուն, և՛ Մեսսին անհավանական խաղացողներ են՝ ֆուտբոլում անհավանական պատմություններով: Ռոնալդուն անհատական հիանալի ռմբարկու է, մինչդեռ Մեսսին ավելի լավ թիմային խաղացող է։ Ես չեմ կարող ընտրություն կատարել նրանց միջև, նրանք երկուսն էլ լեգենդներ են»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում AS-ը։
























































