Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և «Լոս Բլանկոսի» աջ պաշտպան Լուկաս Վասկեսը արձագանքել են իսպանական գրանդի նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի խաղին 2024 թվականի Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչի Պանամայի հետ խաղում (5:0), որում նա դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ .
«Տաղանդ»,- գրել է Վասկեսն իր սոցցանցերի էջում։
Մոդրիչը մեկնաբանել է Ռոդրիգեսի՝ հանդիպումը հաղթելու մասին գրառումը երեք կրակի էմոջիներով։
























































