«Միլանի» 26-ամյա հենակետային կիսապաշտպան Իսմայել Բենասերն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Հաղորդվում է, որ նրա պայմանագրում կա գնման կետ: Միևնույն ժամանակ, նա պատրաստ է մնալ «Միլանում», եթե գործարքը չհամապատասխանի երկու կողմերին, սակայն հավանականությունը, որ Բենասերը կհեռանա ակումբից, մեծ է։
Այս մրցաշրջանում Բենասերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 30 միլիոն եվրո։
























































