«Մանչեսթեր Սիթին» կազմել է հարձակողական ոճի 4 կիսապաշտպանների ցուցակը, որոնցից մեկը կարող է փոխարինել 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին, եթե բելգիացին այս ամառ ակումբից հեռանա: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անգլիայի գործող չեմպիոնը հետևում է «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Ժոաո Նևեսի հետ կապված իրավիճակին։ «Քաղաքայինները» հետաքրքրված են նաև «Բավարիայից» Ջամալ Մուսիալայի, Լևերկուզենի «Բայերից» Ֆլորիան Վիրցի և ՊՍԺ-ն ներկայացնող Չավի Սիմոնսի ծառայություններով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Ռուդի Գալետտին հայտնել էր, որ «Ալ-Իթթիհադը» բանավոր համաձայնության է եկել Դե Բրույնեի հետ սաուդյան այս ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։ Ընդգծվել է, որ «Մանչեսթեր Սիթին» բաց է բելգիացի ֆուտբոլիստից բաժանվելու հարցում։
























































