«Լիվերպուլի» նախկին բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որն այժմ հանդես է գալիս արաբական «Ալ-Ալի» ակումբի կազմում ձեռնադրվել է քահանա։
«Այն պահից ի վեր, երբ մենք հանդիպեցինք Քրիստոսին, մենք ցանկանում ենք, որ մարդիկ իմանան այս սիրո մասին: Հիմա մենք այլ պարտականություն ունենք՝ հովիվ լինել»,- գրել է ֆուտբոլիստը և տեղադրել մի քանի լուսանկար ձեռնադրման արարողությունից։
Նշենք, որ Ֆիրմինոն կնոջ հետ միասին ձեռնադրվել է որպես ավետարանական հովիվ Մանահ եկեղեցում, որը նրանք հիմնել են 3 տարի առաջ։
























































