Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի մասնակցի 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչին, եթե նրա ազգային հավաքականը դուրս գա մրցաշարի այս փուլ։
Կոլումբիայի հավաքականի հետ Կոպա Ամերիկայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման յոթերորդ րոպեին Վինիսիուսը դեղին քարտ ստացավ, որը դարձավ նրա համար երկրորդը մրցաշարում. արդյունքում նա ստիպված կլինի բաց թողնել հաջորդ հանդիպումը։ Նախկինում ֆուտբոլիստը զգուշացում էր ստացել Պարագվայի հավաքականի հետ 2-րդ տուրի խաղում (4:1):
























































