Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Քադիսիյա» ակումբը հայտարարել է Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Նաչո Ֆերնանդեսի հետ պայմանագիր կնքելու մասին։
Դեռ օրեր առաջ էր հայտնի դարձել, որ 34-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի ժամկետի ավարտից հետո կլքի «Արքայական» ակումբի շարքերը։
Հիշեցնենք, որ իսպանացին «Սերուցքայինների» սան է ու իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում։ Նաչոն մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 364 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։