Բրազիլիայի հավաքականի և «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը մասնակցել է արագ հարցմանը, որտեղ նրան հարցրել են, թե ով է ամենատգեղ ֆուտբոլիստը, որի հետ երբևէ խաղացել է։
«Ես խաղացել եմ շատ տգեղ խաղացողների հետ: Ամբողջ հարգանքով՝ դա Վինիսիուս Ջունիորն է։ Կներես, ես սիրում եմ քեզ, բայց նա շատ զվարճալի է: Տգեղ, բայց զվարճալի»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Նեյմարն ու Վինիսիուսը Բրազիլիայի հավաքականում թիմակիցներ են։