Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը խոսել է Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Կոստա Ռիկայի հետ ոչ-ոքիի (0:0) մասին։
«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Մենք շատ էինք տիրում գնդակին, ճնշում էինք գործադրում թե՛ եզրերում, թե՛ կենտրոնում։ Մենք լավ պահեր ստեղծեցինք, բայց վերջում անհաջողության մատնվեցինք։
Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ շատ դրական կողմեր կային: Բայց մենք պետք է ուղիներ և լուծումներ գտնենք հաղթելու համար, դա փաստ է: Աշխատանքներն այս ուղղությամբ մշտապես ընթանում են, պետք է ամեն ինչ կատարելագործել»,- ասել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը։