Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկարաձգել է իր գոլային երաշտը Բրազիլիայի հավաքականի կազմում։
23-ամյա խաղացողը Կոպա Ամերիկայի խմբային փուլի առաջին տուրի՝ Կոստա Ռիկայի հավաքականի դեմ խաղում (0:0) «Պենտակամպեոնների» մեկնարկային կազմում էր, սակայն չկարողացավ իրեն դրսևորել և փոխարինվեց 71-րդ րոպեին։
Վինիսիուսը Բրազիլիայի հավաքականի կազմում գոլ չի խփել արդեն 9 հանդիպում անընդմեջ։ Մադրիդի «Ռեալի» աստղի վերջին գոլը ազգային թիմում եղել է անցյալ տարվա հունիսի 17-ին՝ Գվինեայի հետ ընկերական խաղում (4:1)։ Ընդհանուր առմամբ Վինիսիուսը «Սելեսաոյի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ, նույնքան որքան Էնդրիկը։
























































