Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Գարեթ Սաութգեյթին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ Պոչետինոն «Չելսիից» 10 միլիոն ֆունտ (11 միլիոն եվրո) է ստացել պայմանագրի վաղաժամկետ խզման համար, և այժմ կարող է դիտարկել կարիերան շարունակելու այլ տարբերակներ։
Նշվում է, որ 52-ամյա մասնագետին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան դիտարկում է որպես Սաութգեյթի հնարավոր փոխարինող։
Հիշեցնենք, որ Պոչետինոն «Չելսին» գլխավորել է 2023-2024 մրցաշրջանում։ Սաութգեյթը ավելի վաղ ասել էր, որ, ամենայն հավանականությամբ, կհեռանա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, եթե ազգային հավաքականը վատ հանդես գա Եվրո-2024-ում: