Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ասել է, թե ինչ է մտածում այն մասին, որ թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը չի իրացրել իր գոլային հնարավորությունները Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Նիդերլանդների հետ խաղում (0:0):
«Ես ավելի կանհանգստանայի, եթե նա գոլային պահեր չունենար։ Գրիզմանը ավելի լավ խաղաց, քան առաջին խաղում, բայց անսովոր էր, որ նա տեխնիկապես լավ չգործեց այդ դրվագներում: Նիդերլանդների հետ խաղում նա ավելի բարձր դիրքում էր խաղադաշտում, քանի որ կիսապաշտպանությունում երեք խաղացող ունեինք»,- Դեշամի խոսքն է մեջբերել Marca-ն։