Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Ֆրանսիայի հետ ոչ-ոքին (0-0՝ Եվրո-2024-ի 2-րդ տուրում).
«Արդյունքը մի փոքր հիասթափեցնող է, բայց եթե մտածեք խաղի մասին ընդհանուր առմամբ, երբեմն մենք կորցնում էինք գնդակը այն ժամանակ, երբ չպետք է դա տեղի ունենար: Մենք չափազանց շատ տարածություն թողեցինք և կարող էինք ավելի լավ հանդես գալ երկրորդ խաղակեսում:
Չեմ կարող ասել, որ ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ հաղթել ենք։ Մենք խաղադաշտ ենք դուրս գալիս հաղթելու և գոլ խփելու համար։ Մենք շատ հնարավորություններ չունեինք, բայց կարծում եմ, որ ֆրանսիացիները գոհ են հանդիպման ելքից, ինչպես և մենք։
Ֆրանսիայի պես թիմերի դեմ խաղալը միշտ էլ դժվար է: Մենք ցանկանում ենք խաղալ մեր ոճով, բայց չենք կարող կորցնել գնդակը, ինչպես այսօր: Պետք է ավելի արագ արձագանքենք և ավելի շատ հնարավորություններ ստեղծենք: Մենք թիմ ենք, որը դեռ պետք է աճի»,- Կումանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։























































