Ռուդ վան Նիստելռոյը մոտ է «Բարնլիի» հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է BBC-ն։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն բանակցություններ են վարել և կարող են երկարաժամկետ պայմանագիր կնքել։
Վան Նիստելռոյի վերջին աշխատանքը ՊՍՎ-ում էր, որտեղից նաև հեռացել է նախորդ տարվա մայիսին: Մինչ այս 47-ամյա մասնագետն աշխատել է ակումբային համակարգում և եղել Նիդերլանդների հավաքականի մարզչական շտաբում։
«Բարնլին» Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանն ավարտել է 19-րդ տեղում և նահանջել Չեմպիոնշիփ։