Հարձակվող Ռադամել Ֆալկաոն պայմանագիր է կնքել «Միլոնարիոսի» հետ, հայտնում է կոլումբիական ակումբի մամուլի ծառայությունը։
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ավարտը։
Ֆալկաոն խաղացել է «Միլոնարիոսի» երիտասարդական թիմում մինչև 13 տարեկանը։ 38-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է «Ռայո Վալեկանոն»։ Կոլումբիացին նախկինում հանդես է եկել «Գալաթասարայում», «Մոնակոյում», «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ատլետիկոյում», «Պորտուում» և «Ռիվեր Փլեյթում»: