Մինսկի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն խոսել է ՉԼ վիճակահանության մասին:
«Ամենավատ տարբերակը մեզ համար բուլղարական «Լուդոգորեցն» էր՝ բարձր մակարդակի ակումբ, որը մշտապես մասնակցում է եվրագավաթների խմբային փուլում։ Ավելի ցանկալի կլիներ խաղալ «Փյունիկի» կամ «Պետրոկուբի» հետ։
Հայաստանում արտասահմանցի խաղացողների համար սահմանափակում չկա։ Պետք է պայքարենք միջազգային կազմ ունեցող թիմի հետ, որտեղ եղանակ են ստեղծում հարավամերիկացիներն ու աֆրիկացիները։ Ընդ որում, նրանք 28 տարեկանից բարձր և բավականին փորձառու կատարողներ են, ովքեր գնում են տիտղոս նվաճելու և, համապատասխանաբար, եվրագավաթներին մասնակցելու հեռանկարով։
Շուտով մենք կսկսենք մրցակցի վերաբերյալ տվյալների որոնումը: Հայաստանի անցած առաջնության եզրափակիչ հատվածի հանդիպումներն ուսումնասիրելն առանձնակի իմաստ չունի. սա միայն ընդհանուր պատկերացում կտա։ Որոշ խաղացողներ արդեն հեռացել են «Փյունիկից», նորերն անպայման կժամանեն։
Շատ ավելի տեղեկատվական է տեսնել թիմի խաղերը Վրաստանի ուսումնամարզական հավաքում։ Մեզ սպասվում է լուրջ նախապատրաստական գործընթաց։
Կրկնում եմ, որ անվիճելի ֆավորիտ մեր հետ խաղում կհամարվեր միայն «Լուդոգորեցը»։ Իսկ հայկական ակումբի հետ դիմակայություններում մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ աշխատել ու դուրս գալ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ», — ասել է բելառուսական թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն:
























































