Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է պաշտպան Սերխիո Ռամոսին տեսնել «Ալ-Նասրում»։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ 38-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է նաև ակումբի մարզական տնօրեն Ֆերնանդո Հիերոն։ Ռամոսին առաջարկում են մի քանի միլիոն դոլարի պայմանագիր։ Իսպանացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Թուրքիայի և MLS-ի ակումբները։
Երեկ՝ հունիսի 17-ին, «Սևիլիան» հայտարարեց Ռամոսի՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով ակումբից հեռանալու մասին։ Անցած 2023/2024 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 37 հանդիպում, խփել յոթ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Ռամոսը Ռոնալդուի հետ խաղացել է Մադրիդի «Ռեալում»:
























































