«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է ԱՊԼ-ի հնարավոր վերսկսման կամ էլ մրցաշրջանի մնացյալ հատվածի չեղարկման մասին կորոնավիրուսի տարածման պատճառով։
«Ինձ չի անհանգստացնում այն, թե երբ մրցաշրջանը կվերսկսվի։ Ես ուղղակի զգում եմ, որ մարդիկ չափազանց շատ բան են ներդրել այս մրցաշրջանի համար։ Ես ուղղակի չգիտեմ, թե ինչպես կարելի է այն ավարտին չհասցնել։
Մենք բոլորս գիտենք, որ «Լիվերպուլը» կշարունակի ու չեմպիոն կդառնա։ Նրանց մնացել է հաղթել մեկ-երկու խաղ։ Բայց եթե մրցաշրջանը ավարտին չհասցնեն, դա ինչ-որ տեղ արդար չի լինի։
Այո՛, «Լիվերպուլին» կարող են չեմպիոն հռչակել, բայց դրանից հետո միշտ լինելու է տպավորություն, որ այս ամենում մի բան այն չէ»,-Կարագերի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։