Այսօր հայկական սպորտի լեգենդ, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է:
Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։
1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր,1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն, 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին՝ Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր, 1977, 1979, 1981 թվականներին՝ ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր: 1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։
2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, այդ պաշտոնում է մնացել մինչև 2017թ-ը։
Մահացել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում՝ 63 տարեկանում: