Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Գերմանիա, որտեղ կկայանա 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը: Ֆրանսիայի ազգային թիմի մամուլի ծառայությունը սոցցանցերում հրապարակել է ֆուտբոլիստների լուսանկարն ինքնաթիռից:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքների 10 տարբեր մարզադաշտերում: Խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 3-րդ տեղերը զբաղեցրած չորս լավագույնները դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Մրցաշարի փլեյ-օֆֆը կանցկացվի օլիմպիական համակարգով՝ մրցաշարից պարտված թիմերի դուրսբերմամբ։
Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է, որը Եվրո-2020-ի եզրափակչում հաղթեց Անգլիայի հավաքականին։