Ֆրանսիացի մրցավարների թիմը Կլեման Տուրպենի գլխավորությամբ կաշխատի Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացման հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին, մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնությունը։
Գերմանիայի հավաքականը A խմբում է, որտեղ նրա մրցակիցները կլինեն Շոտլանդիայի, Հունգարիայի և Շվեյցարիայի հավաքականները։
Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականների խաղը կմեկնարկի 23:00-ին։ Նշենք, որ Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է։