Ժոզե Մոուրինյուն չի հավատում, որ Իտալիան կպաշտպանի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
«Եվրոյի ֆավորիտներն են Պորտուգալիան, Անգլիան, Ֆրանսիան, որին հաջորդում են Գերմանիան և Իսպանիան: Իտալիան կարո՞ղ է դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Ես չեմ հավատում։
Նրանք այնքան էլ տաղանդավոր սերունդ չունեն, ես չեմ հավատում, որ նրանք նորից կհաղթեն»,- ասել է «Ռոմայի» նախկին մարզիչը, որը վերջերս գլխավորել է «Ֆեներբահչեն», RTP 3-ին տված հարցազրույցում:
Իտալիան մրցաշարը կսկսի որպես Եվրոպայի գործող չեմպիոն: Թիմը հաղթել է վերջին մրցաշարում՝ եզրափակիչում 11 մետրանոցներով հաղթելով Անգլիային։