Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բաց է թողել թիմի մարզումը մեջքի ցավի պատճառով, հայտնում է RMC Sport-ը։ Դիդյե Դեշամի թիմը պատրաստվում է այսօր՝ հունիսի 9-ին կայանալիք Կանադայի հետ ընկերական հանդիպմանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը մեջքի հետ կապված խնդիրներ ուներ Լյուքսեմբուրգի հետ խաղից առաջ։
Նշվում է, որ խնդիրը լուրջ չէ։ Այսօր առավոտյան լրացուցիչ հետազոտություն կիրականացվի։
Ֆրանսիա — Կանադա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 9-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:15-ին: